211652_close_icon
views-count2530 դիտում article-date 10:38 28-02-2019

Աբովյանի, Գավառի, Աշոցքի, Սևանի, Ապարանի, Արագածի ավտոճանապարհներին և Քեթիի լեռնանցքում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Արմավիրի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աբովյանի, Գավառի, Աշոցքի, Սևանի, Ապարանի, Արագածի ավտոճանապարհներին և Քեթիի լեռնանցքում բուք է: Աբովյան-Սևան և Ապարան-Արագած ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են: Վարորդներին հորդորում ենք առայժմ խուսափել նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր