211652_close_icon
views-count3618 դիտում article-date 23:08 27-02-2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք) կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Շիրակի մարզի Անիի և Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր