211652_close_icon
views-count4229 դիտում article-date 18:47 27-02-2019

«Սա Մարությանի որոշումը չէ, վարչապետի կողմից իջեցված հրահանգ է». Ս. Սեյրանյանը՝ ԶԼՄ–ներին ուղարկված ծանուցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

[url=https://news.am/arm/news/498625.html?fbclid=IwAR2o_64xSDYDqIHxgN60lXBL6LW8zfgdKwCM0VbpEfohmkMuG5q-yyVxDXM]News.am[/url]-ը գրում է. Երեւանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի շենքը, Իսահակյան 28 եւ Բուզանդի 1/3 հասեցում գտնվող շենքերը 5-օրյա ժամկետում լքելու մասին լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումը իշխանափոխությունից հետո մամուլի դեմ սկսված արշավի շրջանակներում հերթական քայլն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ Նրա խոսքով՝ այդ քայլը ապօրինի է. «Այս քայլով ոտնահարվել եւ խախտվել է Երեւանի ավագանու որոշումը, որով այդ տարածքները անհատույց հատկացվել են լրատվամիջոցներին։ Քաղաքապետը կամ վարչության պետը չէին կարող նման ծանուցումներ ուղարկել լրատվամիջոցներին»։ Սաթիկ Սեյրանյանը շեշտեց՝ լրատվամիջոցները խոսքի ազատությունը նվաճել են իրենք իրենց ամենօրյա աշխատանքով. «Մենք հարգանք ենք պահանջում, իսկ վերջնագրերով խոսելու ոճը չի կարող որեւէ լավ բանի հանգեցնել։ Սա այն նույն ձեռագիրն է, որ գործող իշխանությունները որդեգրել են քննադատական խոսքի նկատմամբ»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/498625.html?fbclid=IwAR2o_64xSDYDqIHxgN60lXBL6LW8zfgdKwCM0VbpEfohmkMuG5q-yyVxDXM]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր