211652_close_icon
views-count1258 դիտում article-date 22:00 27-02-2019

Մարզային փրկարարական վարչություններում անցկացվել են կրակային պատրաստության դասընթացներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 11-ից 22-ը ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժինը ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններում (ՄՓՎ) կազմակերպել էր կրակային պատրաստության պարապմունքներ, որոնց մասնակցում էին ՄՓՎ-ների և ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատների (ՀՓՋ) թվով 55 փրկարար ծառայության սպաներ: Պարապմունքների անցկացման նպատակն էր կատարելագործել փրկարար ծառայողների կրակային պատրաստության գիտելիքները և զենքի տիրապետման հմտությունները: Տեսական պարապմունքների ընթացքում մասնակիցները ծանոթացան զենքի կառուցվածքին, մասերի և մեխանիզմների աշխատանքին, մարտավարատեխնիկական բնութագրին, ինչպես նաև զենքի տիրապետման հմտություններին և կիրառմանը տարբեր կրակային դիրքերից: Տեսական մասին հաջորդեց գործնական մասը, որի ընթացքում մարտական հրաձգության մասնակիցները կատարեցին մի քանի կրակային վարժություններ՝ մոտ, հեռու և հայտնվող թիրախների խոցումով: Փրկարար ծառայողներից շատերը մարտական հրաձգության ժամանակ գրանցեցին գերազանց արդյունքներ: Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններում նմանատիպ պարապմունքներ անցկացվում էին առաջին անգամ և այսուհետ կրելու են շարունակական բնույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր