3030 դիտում
14:39 27-02-2019
Պարզաբանում. Խորենացու փողոցի 13 շենքի ճակատը վերականգնվելու է նոր մոտեցմամբ
Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:
Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում:
2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի և 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա:
Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է:
Կից ներկայացվում են բիզնես կենտրոնի էսքիզային երկու տարբերակները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2192 դիտում
16:52 19-08-2014
Նարնջագույն ճակատը՝ «Բազե-2014»-ում ամենաինտելեկտուալ ճակատը. ֆոտոշարք
12718 դիտում
21:53 03-07-2017
Ժամանակավորապես կսահմանափակվի «Ռոսիա Մոլ» կենտրոնից մինչև Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածը
3514 դիտում
18:38 17-04-2019
Ապամոնտաժվում է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
931 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
628 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1810 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից