211652_close_icon
views-count5994 դիտում article-date 10:37 26-02-2019

Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ լավ չեն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բոլոր դեպքերում ՊՎԾ-ի ղեկավար Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն: Ավելին` չար լեզուները պնդում են. «Նրա նկատմամբ եթե անգամ հաղորդումներ էլ չներկայացվեն պատկան մարմիններ, ապա միևնույն է, իր աշխատակիցների, տեղակալների դրսևորած վարքագծի ոչ պատշաճ վերահսկողության համար ինքը ևս պատասխանատու է: Ի դեպ, Վանեցյան-Սանասարյան հարաբերություններն առանձնապես աչքի չեն ընկնում ջերմությամբ: «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի դիալիզի հետ կապված պատմությունը իսկական սիզիֆյան քար է դարձել նորօրյա իշխանությունների համար. գլորում են «վեր», սակայն այն կրկին «վար» է իջնում, ու եթե պարզվի, որ փաստերն օդից վերցված չեն, դա կլինի այս իշխանությունների առաջին կոռուպցիոն «ռիսկը»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր