Իրանի արտգործնախարարը հրաժարական է տվել
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: Վերջինս այդ մասին գրառում է կատարել Instagram»-ի իր էջում։
«Շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեծահոգի և համարձակ ժողովրդին ու իշխանություններին՝ վերջին 67 ամսվա համար: Ես անկեղծ ներողությունում եմ խնդրում ծառայությունը շարունակել չկարողանալու և աշխատանքի ընթացքում եղած բոլոր թերությունների համար: Եղեք երջանիկ»,-գրել է Զարիֆը:
Իրանի նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հրաժարականը դեռ չի ընդունվել: