211652_close_icon
views-count2652 դիտում article-date 23:31 25-02-2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ. փոխանակվել են տեսակետներ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ

Փետրվարի 25-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Գործընկերները բարձր գնահատեցին պարբերաբար անցկացվող երկկողմ հանդիպումները և ընդգծեցին իրենց պատրաստակամությունը՝ խթանելու երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում խորհրդակցությունների անցկացումը: Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձան դրա ակունքներին՝ ընդգծելով, որ այն ուղղված էր Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների, իր հայրենիքում ապրելու և ազատ արարելու անբեկանելի իրավունքի պաշտպանությանը: Նախարար Մնացականյանը ներկայացրեց Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և համանախագահների հետ, ինչպես նաև վերջերս եռանախագահների՝ Երևան կատարած այցի մանրամասները: Զրուցակիցները փոխանակեցին տեսակետներ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

Նմանատիպ նյութեր