1211 դիտում
12:17 25-02-2019
Դեսպան Աշոտ Հովակիմյանը հավատարմագրերն է հանձնել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին
Փետրվարի 21-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարագրերը հանձնեց ՉՀ նախագահ Միլոշ Զեմանին (Miloš Zeman)։
Հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում նախագահ Զեմանը շնորհավորեց և հաջողություն մաղթեց դեսպան Հովակիմյանին՝ իր առաքելությունը Չեխիայի Հանրապետությունում ստանձնելու կապակցությամբ։ Նախագահը բարձր գնահատական տվեց առկա հայ-չեխական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, գոհունակությամբ ընդգծելով, որ վերջին տարիներին և հատկապես 2016թ․ իր՝ Հայաստան կատարած այցից հետո երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 300%-ով։ Նախագահին հետաքրքրում էին Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները և ժողովրդավարական բարեփոխումները։ Քննարկվեցին բարձրաստիճան հնարավոր այցերը և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։
Դեսպան Հովակիմյանն իր հերթին երախտիքի խոսքեր ուղղեց նախագահին՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բարեկամական վերաբերմունքի՝ հատկապես առանձնացնելով Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր դիրքորոշումը։ Ներկայացվեցին նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների բովանդակությունը, խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առաջնայնությունները։
Նմանատիպ նյութեր
3494 դիտում
15:50 29-01-2018
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին
2607 դիտում
23:54 28-10-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին
1320 դիտում
11:55 28-09-2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին՝ ծննդյան օրվա առթիվ
Այս բաժնից
940 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը