2794 դիտում
16:58 24-02-2019
Լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա հասկանալու համար, թե արդյոք եղել է իրավունքների խախտում. Արցախի ՄԻՊ-ը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին
Այս պահին ես դեռ չեմ կարող վերջնական գնահատական տալ, որովհետև լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը:
«Այս պահին ես դեռ չեմ կարող վերջնական գնահատական տալ, որովհետև լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա: Այսինքն` իրենց նշած որոշումներն էլ, ԿԸՀ որոշումներն էլ պետք է ուսումնասիրենք, նաև պետք է հասկանանք իրավաչափությունը, համաչափությունը սահմանափակումների, հետո նոր հնարավոր կլինի գնահատական տալ՝ արդյոք կա իրավունքների խախտում, թե ոչ»,-ասաց նա:
Արտակ Բեգլարյանը հավելեց, որ ոլորտը կարգավորելու կարիք ունեցել է, ուղղակի պետք է հասկանալ` արդյոք սահամանփակումները իրավաչափ և համաչափ են:
Հիշեցնենք, որ երեկ Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Արցախի իշխանություններին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին չխոչընդոտել: «Կոչ ենք անում վերադառնալ օրինական դաշտ, աշխատել օրենքի սահմաններում, վերջ տալ բռնանալ մարդկանց իրավունքների վրա, այլապես դուք ինքներդ եք դրդում ժողովրդին վաղաժամ որոշումների՝ այն է հեղափոխության»,-ասված էր հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
40521 դիտում
01:20 30-05-2019
Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ․ ահազանգ Բաբայանի գրասենյակից
823 դիտում
17:08 25-08-2023
Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը. Արցախի ՄԻՊ
Այս բաժնից
409 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
562 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
952 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ