211652_close_icon
views-count1653 դիտում article-date 13:36 24-02-2019

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին շուտով կժամանի Երևան

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին հաջորդ շաբաթ կժամանի Երևան՝ ստանձնելու իր պարտականությունները, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4801248.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Հիշեցնենք, որ անցած տարվա վերջում ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Լին Թրեյսիի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: Նախքան ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի ստանձնումը նա զբաղեցնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Նախկինում դեսպան Թրեյսին հանդիսացել է նաև Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպան, ինչպես նաև եղել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով: Դեսպան Թրեյսին տիրապետում է ռուսերեն լեզվին: Իր ծառայության դիմաց նա արժանացել է պետքարտուղարության մի շարք պարգևատրումների:

Նմանատիպ նյութեր