Մոլդովայի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցութամբ վթար է տեղի ունեցել, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում:
Տեսառեգիստրատորը գրանցել է, թե ինչպես է հանդիպակած գոտիով ընթացող մեքենան բախվում պետության ղեկավարի թիկնազորի մեքենային:
Իգոր Դոդոնը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ անվտանգության մեջ է և արտառոց ոչինչ չի պատահել: Նա իր կողմնակիցներին և ընդդիմադիրներին կոչ է արել զերծ մնալ այս վթարի շուրջ շահարկումներից՝ փետրվարի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Նա հայտարարել է, որ տեղի ունեցածը ընդամենը «հանգամանքների անհաջող դասավորություն» էր: