Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշամրցաշար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ` «Միկա» մարզադահլիճում անցկացվել է ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանին նվիրված թեքվանդոյի անդրանիկ հուշամրցաշարը, որին մասնակցել է մայրաքաղաքի, Հայաստանի և Արցախի ավելի քան 300 մարզիկ:
Մրցաշարի նպատակն էր ոչ միայն հարգել Արմենակ Ուրֆանյանի հիշատակը, այլև մատաղ սերնդի մեջ սերմանել հայրենասիրական ոգին: