211652_close_icon
views-count3312 դիտում article-date 10:39 23-02-2019

Արամ Ա. կաթողիկոսը քննադատել է իշխանությունների գործելաոճը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Ուշագրավ էր հատկապես Արամ Ա-ի ողջույնի խոսքը. «Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարևորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, և ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր և կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել և այդ սպասումներն իրագործել»,- ասել է Արամ Ա-ն: Նա միաժամանակ խոսել է բազմակարծության անհրաժեշտության մասին. «Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն մեր համազգային արժեքների և իդեալների շուրջ: Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք: Եթե կան բևեռացումներ, այդ բևեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ: Եվ այս ուղղությամբ եկեղեցու դերը ես շատ կարևոր եմ համարում»: Այլ կերպ ասած` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը թեև ոչ ուղղակի, բայց քննադատել է իշխանությունների գործելաոճը` շեշտելով «տարբեր կարծիքներ ունենալու» և բևեռացումներ չառաջացնելու անհրաժեշտությունը: Սա հազիվ թե պատահականության հետևանք լինի` հաշվի առնելով ներքաղաքական վերջին իրողությունները, երբ խորհրդարանում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ միաբերան խոսում էին իրենց նկատմամբ իշխանությունների կողմից իբր ճնշումների մասին: Նման տեսակետ փորձում են տարածել նաև ՀՀԿ-ական գործիչները, նաև ՀՅԴ-ականներն ու Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց շրջապատի հետ։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր