2548 դիտում
17:08 21-02-2019
Ունաի Էմերի. «Արսենալին» անհրաժեշտ է համոզիչ հաղթանակ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում ԲԱՏԵ-ի հետ պատասխան հանդիպմանը (առաջին խաղը՝ 0:1):
«Հաշվի առնելով առաջին հանդիպման արդյունքը, մենք առաջիկա 90 րոպեներին մեզ չպետք է խնայենք: Մեր համար կարևոր է հզոր խաղ ցուցադրել մեր ստադիոնում՝ մեր երկրպագուների ներկայությամբ: Մեզ աջակցություն է պետք: Հուսով եմ, որ մեզ հիանալի մթնոլորտ է սպասվում:
Նախորդ շաբաթ մենք գոլային պահեր ունեցանք: Այս անգամ իրացումը պետք է ավելի լավը լինի: Մեզ անհրաժեշտ է համոզիչ հաղթանակ:
Եվրոպայի Լիգան զգալիորեն աճել է որպես մրցաշար: Այստեղ շատ դժվար է հաղթել: Յուրաքանչյուր թիմ ցանկանում է նվաճել այս մրցաշարը, որը Չեմպիոնների լիգայի ուղեգիր է ապահովում», ասել է Էմերին:
«Արսենալ»-ԲԱՏԵ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:55-ին:
Նմանատիպ նյութեր
5643 դիտում
20:24 13-07-2018
Ունաի Էմերի. «Արսենալը» համալրվեց անհրաժեշտ խաղացողներով
1371 դիտում
23:25 07-12-2015
Ունաի Էմերի. «Յուվենտուսը» «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ նույն մակարդակին է
8654 դիտում
19:08 20-07-2017
Ունաի Էմերի. Մենք կփորձենք ձեռք բերել Նեյմարին
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը