211652_close_icon
views-count67096 դիտում article-date 15:36 20-02-2019

«Կարմիր բերետների» օպերատիվ գործողությունների արդյունքում վիճաբանությունը կրակոցների չհասավ. նրանք «18 +» փաբում վնասազերծել են 5 քաղաքացու, երկուսը «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» ատրճանակ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող «18 +» փաբում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները, ովքեր նշված փաբից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկել մի քանի երիտասարդների։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Գուրգեն Սարգսյանը, 37-ամյա Մովսես Մանյանը, 28-ամյա Անդրանիկ Հակոբյանը, 37-ամյա Ռոբերտ Աբրահամյանը և 36-ամյա Աղաս Խաչատրյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Գ. Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, փամփուշտատուփով, որիմեջ եղել են փամփուշտներ։ Պարզվել է, որ նշված անձինք փաբում դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Սարգսյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա ավտոգազ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ռ. Աբրահամյանը՝ «Արարատգազ» ՍՊԸ-ի տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր