Էրդողանը խոսել է Թուրքիայի հայերի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովի ժամանակ, խոսելով սիրիացի փախստականներից, անդրադարձել նաև Թուրքիայում բնակվող հայերին: Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
Խոսելով սիրիացիների մասին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ ներկայումս Թուրքիայում են գտնվում 3,6 միլիոն սիրիացի փախստականներ, որոնց Թուրքիան չի պատրաստվում հետ ուղարկել:
Էրդողանը, Թուրքիայում բնակվող այլազգիներին անդրադառնալով, հիշատակել է նաև 100 հազար հայերին:
«Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որոնցից 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, մենք չենք պատրաստվում արտաքսել նաև նրանց»,-ասել է Թուրքիայի նախագահը: