2050 դիտում
14:00 20-02-2019
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արդեն տեղի է ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նրանց հանդիպումը:
«Համանախագահները Երևան են ժամանել տարածաշրջանային այցով: Արդեն հանդիպել են նախարարի հետ, որից հետո հանդիպում են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- «[url=https://armenpress.am/arm/news/964904.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նաղդալյանը նշեց, որ Երևան այցից հետո համանախագահներն ամենայն հավանականությամբ կմեկնեն Բաքու:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
574 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
499 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
499 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը