Արսեն Թորոսյանին ծանր օր է սպասվում. «Իմ քայլում» հանդիպումը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր բավականին ծանր օր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրան հրավիրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման:
Ենթադրվում է՝ նախարարին պատգամավորները բավականին մանրամասն կհարցաքննեն` հաշվի առնելով այդ ոլորտում առկա խնդիրներն ու բացերը: Նախարարը վերջերս հայտարարեց շատ կարևոր, բավականին մասշտաբային ծրագրերի իրականացման մասին՝ չարորակ նորագոյացությունների անվճար վիրահատություն, ինսուլտով հիվանդների անվճար բուժում:
Ու չնայած նրա նախաձեռնություններն իսկապես սպասված էին ու հույժ անհրաժեշտ, բայց դրանց իրականացման մեխանիզմների հետ կապված մի շարք անորոշություններ ու խնդիրներ կան: Ըստ այդմ, նախարարը դեռ պետք է մանրամասն ներկայացնի առաջարկած ծրագրի իրագործման մեխանիզմները: Բացի այդ, լուրջ խնդիրներ կան մարզերում՝ առողջապահական հիմնարկների գործունեության հետ կապված՝ սկսած շենքային պայմաններից մինչև բուժհաստատություններում որակյալ կադրերի պակասը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։