2238 դիտում
17:47 19-02-2019
«Ժողովրդի կամքն է սա». Արարատի մարզպետը շնորհավորել է Ուրցաձորի համայնքապետին, որի հրաժարականն էր պահանջում
[url=https://news.am/arm/news/497212.html?fbclid=IwAR1vVeT-_Uxz0ytZRKX5m3MOkUZs3VhXkYgxxWAM1GWolX02xj8TpXE7vMk]NEWS.am[/url]-ը գրում է. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր` փետրվարի 19-ին, ընդունել է Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացած համայնքի նորընտիր ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին, Արեւաբույր համայնքի նորընտիր ղեկավար Ջիվան Մանուկյանին եւ Վարդաշեն համայնքի նորընտիր ղեկավար Գեւորգ Բարխոյանին։
Մարզպետ Սարգսյանը նախ շնորհավորեց ընտրված համայնքապետերին՝ մաղթելով բեղուն աշխատանք։ Նա շեշտեց՝ հաշվի ենք նստում համայնքի բնակիչների ընտրության հետ։
«Վիճարկելու որեւէ պատճառ չունենք։ Մենք արձանագրում ենք, մենք հաշվի ենք նստում, ժողովրդի կամքն է սա, մենք այսօրվա համար ենք պայքարել, որ լինեն հավասար պայմաններ թեկնածուների համար, եւ համայնքը ընտրություն կատարի։
Սա ՏԻՄ երկրորդ ընտրություններն են հետհեղափոխական շրջանում, եւ մենք պատվով դուրս եկանք։ Բոլորի համար հավասար հնարավորությունները ստեղծված են եղել՝ մասնակցելու, իրենց ուժերը չափելու եւ համոզվելու՝ ով է ժողովրդի համակրանքը վայելում։ Ընտրություններն անցել են օրենքին համապատասխան»,- ասաց Գարիկ Սարգսյանը։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/497212.html?fbclid=IwAR1vVeT-_Uxz0ytZRKX5m3MOkUZs3VhXkYgxxWAM1GWolX02xj8TpXE7vMk]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2131 դիտում
15:36 13-11-2017
Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է Վարդենիսի նորընտիր համայնքապետին
1501 դիտում
18:38 05-12-2020
Հայ ժողովրդի զարգացման միակ բանաձևը ՀՀ կառավարության հրաժարականն է. «Միասնություն» համազգային շարժում
Այս բաժնից
784 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
898 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի