211652_close_icon
views-count2101 դիտում article-date 15:36 13-11-2017

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է Վարդենիսի նորընտիր համայնքապետին

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կարտերել Վարդենիս համայնք, որտեղ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել է նոյեմբերի 5-ի ընտրություների արդյուքնում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Արամ Հարությունյանին: Հանդիպման ընթացքում Կ. Բոթոյանը խոսել է համայնքի նորընտիր ղեկավարի Արամ Հարությունյանի անցած աշխատանքային ուղու մասին, նշելով, որ Հարությունյանը կարող է Վարդենիսն ավելի գրավիչ և ժամանակակից դարձնել, ինչպես նաև հաջողություններ մաղթեց վերջինիս բարդ և պատասխանատու աշխատանքում: Կ. Բոթոյանը հավելել է նաև, որ համայքի նորընտիր ղեկավարի հետ արդեն հասցրել են քննարկել Վարդենիսի զարգացման ուղիները, հնարավոր ներդրողներ ներգրավվելու տարբերակները: Պատասխան խոսքում Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարդենիսցիներին ցուցաբերած վստահության համար, վերահաստատելով, Վարդենիսը զարգացող ու օրինակելի համայնք դարձնելու իր վճռականությունը: [b]Գեղարքունիքի մարզպետարան[/b]

Նմանատիպ նյութեր