1691 դիտում
15:09 18-02-2019
Հայ դատը Ցեղասպանությունը ճանաչելու նախաքայլ է համարում Եգիպտոսի նախագահի հայտարարությունը
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսին Մյունխենի անվտանգության համաժողովին ունեցած ելույթում հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին՝ առանց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու:
Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/964647.html]Արմենպրես[/url]»-ը, Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ Եգիպտոսն ընդունել և ապաստան է տրամադրել 100 տարի առաջ ջարդերից մազապուրծ հայերին: Եգիպտոսի նախագահը խոսել է ջարդերից մազապուրծ հայ գաղթականների ընդունելու մասին, սակայն դրա պատճառներին չի անդրադարձել:
Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբը Եգիպտոսի նախագահի հայտարարությունը գնահատել է որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ:
«Եգիպտոսի նախագահը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ է անում:
Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր նիստի ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսիի՝ Թուրքիայի եւ արբանյակների՝ որպես ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը չտեսնել ձևացնող կամ քաջալերողների թափանցիկ ակնարկն ամբողջացնող բաժինը եղավ գաղթականություն հարուցող պետությունների մասին խոսքի մեջ հարյուր տարի առաջ տեղի ունեցած ջարդերի հետևանքով հայ գաղթականության մասին հիշատակումը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/964647.html]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
1169 դիտում
21:35 05-05-2015
Ամերիկացի րաբբին՝ Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը դրժած ԱՄՆ նախագահի և դեսպանի մասին. The Jerusalem Post
2125 դիտում
11:58 21-03-2019
ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգծել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը
1182 դիտում
23:28 14-05-2020
Ուկրաինայի նախագահի կայքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող խնդրագիր է հրապարակվել
Այս բաժնից
760 դիտում
18:42 31-12-2024
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
733 դիտում
18:29 31-12-2024
Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ Արփինե Սարգսյանի ամանորյա ուղերձը