Մյունխենում հանդիպում են Մնացականյանը և Լավրովը
Մյունխենում մեկնարկել է Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որն անցկացվում է փակ դռների ետևում՝ առանց լրագրողների մասնակցության: Այս մասին հաղորդում է ռուսական [url=https://tass.ru/politika/6125344]tass.ru[/url] գործակալությունը:
Հանդիպման մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մյունխենում են Անվտանգության 55-րդ համաժողովի շրջանակում: Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը երեկ մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: