Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ում կմասնակցի IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ փետրվարի 16-17 ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։
Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: