211652_close_icon
views-count13003 դիտում article-date 22:46 15-02-2019

Առաջարկում եմ Ձեզ զարգացնել մարզային բժշկությունը. բաց նամակ Արսեն Թորոսյանին

[b]Բաց [url=https://www.facebook.com/narek.hovsep.541986/posts/2246936335570136]նամակ[/url] Արսեն Թորոսյանին[/b] Դիմում եմ Ձեզ՝ որպես առողջապահական ոլորտով մտահոգ քաղաքացի: Խոսքս վերաբերում է մարզերում գործող բժշկական կենտրոններին: Մասնավորապես՝ Քաջարանի բժշկական կենտրոնը մի քանի տարի առաջ վերազինվեց ժամանակակից բժշկական սարքավորումներով: Իհարկե, շատ ողջունելի է, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հովանավորությամբ ձեռք են բերվել բոլոր սարքավորումները, բայց հիվանդանոցը չունի համապատասխան մասնագետներ: Առաջարկում եմ Ձեզ համապատասխան բժիշկ մասնագետներ գործուղել մարզային տարբեր բժշկական կենտրոններ: Զարգացնել մարզային բժշկությունը, մասնագետներին ապահովելով բնակարաններով և տարրական կենցաղային պայմաններով: Հուսով եմ՝ ներկայացված խնդիրը լուծում կստանա:

Նմանատիպ նյութեր