Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 15-ին, կազմել է 487.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.48 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.11 դրամ (աճել է 0.05 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.60 դրամ (նվազել է 1.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.32 դրամ (աճել է 0.01 դրամով):