Լյակազետը ներողություն է խնդրել իր կարմիր քարտի համար
«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը ներողություն է խնդրել՝ ԲԱՏԵ-ի Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ առաջին խաղում (0:1) դաշտից հեռացվելու համար:
85-րդ րոպեին ֆրանսիացին կարմիր քարտ ստացավ նրա համար, որ արմունկով հարվածել էր մրցակցի պաշտպան Ալեքսանդր Ֆիլիպովիչին:
«Այս կերպ թիմին քաշելը ամենավատ զգացողություններից է: Ես պետք է զսպվածություն ցուցաբերեի, թեպետ դա այնքան էլ հեշտ չէ: Կներեք:
Առջևում պատասխան հանդիպումն է և ես հավատում եմ, որ թիմը դուրս կգա հաջորդ փուլ», գրել է Լյակազետը: