Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը Արսեն Սառաջյանին նշանակել է դեպարտամենտի ղեկավար
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հրամանով՝ Արսեն Սառաջյանը փետրվարի 13-ին նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար:
Ստորև ներկայացված է Արսեն Սառաջյանի կենսագրականը.
Ա. Սառաջյանը մասնագիտությամբ իրավաբան է: 2009թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2011թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Այնուհետև 2013թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ հանրային կառավարում մասնագիտացմամբ:
Նա 2009թ.-ից աշխատել է ԱՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում, 2013-2017թթ.-ը` ԱՀ վարչապետի վերահսկողական ծառայությունում, իսկ 2017թ.-ին նշանակվել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետի տեղակալ:
[b]ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]