211652_close_icon
views-count1058 դիտում article-date 10:31 14-02-2019

ԱԺ-ն շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է քննարկել Կառավարության ներկայացրած ծրագիրը։ Քննարկումը սկսվել է փետրվարի12-ին, 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստում։ Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարցտալու համար հերթագրվելէր 53 պատգամավոր: Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս 7-օրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր