211652_close_icon
views-count1001 դիտում article-date 21:23 13-02-2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԼեհաստանիՀանրապետությանարտակարգևլիազորդեսպանՊավելՉեպլակին։ Վերջինս շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին պաշտոնի նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում։ Նախարարը և դեսպանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։ Պավել Չեպլակը Տիգրան Խաչատրյանին տեղեկացրել է մի շարք տնտեսական համաժողովների մասին, որոնք տեղի են ունենալու Լեհաստանում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հետկապված հարցեր,նշվել է, որ նիստին անդրադարձ կլինի նաև Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերություններին առնչվողթեմաներին։ Կողմերը պայմանավորվել են ամփոփել նախորդ նիստի արձանագրություններով ամրագրված արդյունքները և սկսել առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։

Նմանատիպ նյութեր