Վարդենյաց լեռնանցքը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Վարդենյաց
լեռնանցքը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։