Այսօր ծանր և երկարատև հիվանդությունից հետո, 72 տարեկան հասակում վախճանվել է հայկական ֆուտբոլի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:
Ալյոշա Աբրահամյանը 1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։
1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։
2013թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը իր ցավակցությունն է հայտնում Ալյոշա Աբրահամյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին: