211652_close_icon
views-count2694 դիտում article-date 13:48 11-02-2019

Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է. հիվանդանոցները գերհագեցված են և խնդիր ունեն հիվանդներին տեղափոխելու

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է, որ «շտապօգնությունը» հրաժարվում է հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ բժշկական կենտրոնների գերհագեցվածության պատճառով: Այս մասին Ն. Զոհրաբյանն ասաց այսօր՝ փետրվարի 11-ին, տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում: «Վերջին 10 օրում ես անընդհատ ահազանգեր եմ ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք դիմում են «շտապ օգնություն», «շտապ օգնությունը» գալիս է ու կատեգորիկ հրաժարվում թոքային և շնչառական ծանր հիվանդություն ունեցող քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց: Պատճառաբանությունը հետևյալն է՝ զանգահարեք, եթե տեղ կա, կտեղափոխենք, հիվանդանոցները գերհագեցած են, և չտեղափոխելու պայմանավորվածություն ունենք: Ես փորձեցի այս տեղեկությունը ճշտել, պարզվեց, որ ճիշտ է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրին տեղյակ է։ Հորդորեց նախարարին քայլեր ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր