ԱՄՆ-ի սենատում հայտարարել են, որ Թրամպի և Ռուսաստանի միջև դավադրության հետքեր չեն գտել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը իր թվիթերում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ ամերիկյան սենատին չի հաջողվել իր և Ռուսաստանի միջև դավադրության հետքեր գտնել:
«Սենատոր Ռիչարդ Բերը՝ սենատի հետախուզության կոմիտեի նախագահը, հենց նոր հայտարարեց, որ գրեթե երկու տարի հետո, ավելի քան երկու հարյուր հարցազրույցներ և հազարավոր փաստաթղթեր ստուգելով, նրանք այդպես էլ մի հետք չեն գտել, որը կապացուցեր Թրամպի և Ռուսաստանի միջև դավադրության առկայությունը», գրել է Թրամպը: