36355 դիտում
12:21 10-02-2019
«Դուք բարեխիղճ և պատասխանատու մասնագետի օրինակ եք ծառայում մարդկանց». ավտովթարի հետևանքով վիրավորի ազգականները շնորհակալություն են հայտնում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածի ազգականների կողմից, որը ներկայացնում ենք ստորև.
Հունվարի 22֊ին [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/22/1115497/]ողբերգական ավտովթար[/url] էր տեղի ունեցել Արմավիր մարզում, ինչի հետևանքով ազգականներս մահացան, իսկ մնացած վիրավորները, ովքեր մի ընտանիքի անդամներ են, տեղափոխվեցին հիվանդանոցներ։
Վիրավորների թվում էր նաև 14֊ամյա Ջեմմա Հովհաննիսյանը: Վերջինիս բազմաթիվ՝ կյանքին վտանգ սպառնացող կոտրվածքաներով տեղափոխել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Արդեն 16 օր շարունակ աղջնակը կյանքի ու մահվան կռիվ է տալիս։
Մենք, կարող ենք միայն հայտնել մեր երախտագիտությունը, շնորհակալությունը վերակենդանացման բաժանմունքի բոլոր բուժանձնակազմին, առանձնահատուկ շնորհակալ ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին:
Շնորհակալ ենք ջերմ, հոգատար և բարձր մակարդակի մասնագիտական վերաբերմունքի համար, հիվանդների և մասնավորապես մեր նկատմամբ: Դուք բարեխիղճ և պատասխանատու մասնագետի, բարձր էրուդիցիայի տեր, ինտելեգենտ մարդու օրինակ եք ծառայում մարդկանց և նվիրում առողջություն: Թող Ձեր բազմակաողմանի տաղանդը լինի մեր ժողովրդին ծառայելու հաջողության գրավականը:
Բարիքը Ձեր ջերմ ձեռքի Ձեր դեմ բարություն թող բերի: Ապրեք Աստծո օրհնությամբ և խաղաղությամբ:
Հարգանքներով՝
[b]Ջեմմա Հովհաննիսյանի ազգականներ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1354 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ