211652_close_icon
views-count1654 դիտում article-date 12:36 09-02-2019

Նա լիովին առողջ է. Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի բուժզննության արդյունքները

ԱՄՆ-ի նախագահ՝ 72-ամյա Դոնալդ Թրամփը հերթական բուժզննումն է անցել, որը տևել է 4 ժամ։ Այդ մասին հայտնում է Tass-ը։ Բուժզննման արդյունքները հաստատել են, որ նա լիովին առողջ է։ Հայտարարությունը տարածել է Սպիտակ տունը։ «Գրեթե 4 ժամ շարունակ ես 11 տարբեր հավաստագրված մասնագետների հանձնաժողովի հետ անցկացրել ու ղեկավարել եմ հետազոտությունները: Նա (նախագահը) ոչ մի միջամտության չի ենթարկվել, որը անզգայացում կամ անեսթեզիա է պահանջում»,- հայտնել է Սպիտակ Տան Թրամփի անձնական բժիշկ Շոն Քոնլին: «Պատրաստվում են տեղեկանքները և խորհուրդները, բայց առայժմ ես ուրախ եմ հայտնելու, որ ԱՄՆ նախագահը շատ լավ առողջական վիճակ ունի»,-հայտնել է նա։

Նմանատիպ նյութեր