Կառավարության ծրագիրն ընդունվեց. այն կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը. tert.am
Այսօր կառավարությունն արտահերթ նիստում ընդունեց կառավարության 2019 թվականի ծրագիրը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/02/08/Gov/2915927?fbclid=IwAR2PMAH8_089gA6VmOaaBI7mmKLGkj7bQLR96kCuUmiLZInCNVLJRh1WWKM]tert.am[/url]-ը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին ՀՀ վարչապետի առաջարկով ծրագիրը քվեարկության չներկայացվեց՝ խմբագրական բնույթի լրացումներ կատարելու համար:
Ծրագիրը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ասաց, որ մաքսիմալ մշակել են առաջարկները: «Ստացանք շատ լավ ծրագիր»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ընթացքում եղել են որոշակի քննարկումներ: «Դա մեզ օգնեց արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար շատ անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը՝ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը ու մենք ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը»,- ասաց նա:
Վարչապետն ավելացրեց, որ շուտով կներկայացնեն կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը:
Հայտնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը.
2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր).
3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն).
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/02/08/Gov/2915927?fbclid=IwAR2PMAH8_089gA6VmOaaBI7mmKLGkj7bQLR96kCuUmiLZInCNVLJRh1WWKM]կայքում[/url]։