211652_close_icon
views-count21417 դիտում article-date 21:38 06-02-2019

Ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ը, Nissan-ն ու 07-ը. վերջինը բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:35-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցում՝ թիվ 126 տան դիմաց, բախվել են ВАЗ-2107 մակնիշի 35 ZQ 657 համարանիշի, Nissan Tida մակնիշի 35 XZ 503 համարանիշի և Lexus մակնիշի 41 XX 500 համարանշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր