211652_close_icon
views-count1976 դիտում article-date 18:40 06-02-2019

Խաղաղապահ ուժերի բրիգադում շարունակվում են մարտական պատրաստության պարապմունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

5-րդ զորամիավորման ենթակա խաղաղապահ ուժերի բրիգադում շարունակվում են մարտական պատրաստության պարապմունքները: Զորամասի հրամանատարությունը հատկապես առավել մեծ ուշադրություն է դարձնում անձնակազմի նեղ մասնագիտական պատրաստվածությանը, քանզի աշխարհի տարբեր տարածաշրջաններում ծառայություն իրականացնող խաղաղապահ բրիգադի զինծառայողներից պահանջվում են բարձր մասնագիտական ունակություններ և վարպետություն: Ինժեներասակրավորների տեսական գիտելիքները, մասնագիտական ու գործնական հմտությունները, վարպետության մակարդակը բարձրացնելու նպատակով զորամասի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Մ. Թովմասյանի ղեկավարությամբ կազմակերպվել և ընթանում են սակրավորային ստորաբա¬ժանումների մասնագիտական պարապմունքները՝ ամբողջ խորությամբ հաշվի առնելով խաղաղապահ առաքելությունների ժամանակ ձեռք բերված փորձը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր