211652_close_icon
views-count47156 դիտում article-date 16:33 06-02-2019

Երևանում ողբերգական ավտովթարի ժամանակ Hyundai մակնիշի ավտոմեքենան վարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի անվտանգության բաժնի կրտսեր մասնագետը, մինչդեռ այլ մարդ էր ներկայացել որպես վարորդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդան Սարգսյանին է ներկայացել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 25-ամյա Գրիգորի Ալիխանյանը և հայտնել, որ փետրվարի 4-ին Աճառյան փողոցի և Աճառյան 2-րդ փակուղու խաչմերուկի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ Hyundai մակնիշի 77 TT 107 համարանիշի ավտոմեքենան ինքն է վարել։ Իսկ վթարի օրը հիվանդանոցում իրավապահներին վարորդ ներկայացած Արտաշես Պողոսյանը եղել է ուղևոր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ալիխանյանն աշխատում է «Ամերիաբանկ» ՓԲԸ- ֆինանսական անվտանգության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրցից [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/04/1116573/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, փետրվարի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտաշես Պողոսյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի 77 TT 107 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի և Աճառյան 2 փակուղու խաչմերուկի մոտ դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհային եզրաքարերին, առաջ ընթացել, բախվել գովազդային վահանակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել CPS բենզալցակայանի դիմաց։ Վթարի հետևանքով Ա. Պողոսյանը, նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Մաթևոսյանը և Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Կիանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Դ. Մաթևոսյանը շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով՝ մահացել էր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնությունն են ցուցաբերել CPS բենզալցակայանի աշխատակիցները, և երկուսին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մեկին էլ տեղափոխել էին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով։ Հավաքվածներն ասել էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց էր ուղեկցել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությոնը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր