1115 դիտում
18:51 05-02-2019
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն և քննարկում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նորընտիր նախագահ, բժիշկ Թոմ Քաթինայի հետ
Փետրվարի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն և քննարկում 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նորընտիր նախագահ, բժիշկ Թոմ Քաթինայի (Tom Catena) հետ: Միջոցառմանը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից ԱՄՆ տարբեր քաղաքներում կազմակերպվող քննարկումների ու դասախոսությունների շարքից է, ներկա էին բարերարներ, մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ ու հասարակական գործիչներ, հայ ու ամերիկացի բժիշկներ, գիտնականներ ու ցեղասպանագետներ:
Իր բացման խոսքում դեսպան Վարուժան Ներսեսյանը շեշտեց գլոբալ մարդասիրական ծրագրերի կարևորությունը հակամարտության գոտիներում ու հայերի` որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի դերը դրանց մասին իրազեկության բարձրացման գործում:
Դոկտոր Քաթինան խոսեց Հարավային Սուդանի Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցում իր երկարամյա գործունեության մասին` որպես 750.000-ոց բնակչությանը սպասարկող միակ վիրաբույժ, ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայիս գործունեության ու հետագա գլոբալ ծրագրերի մասին:
Միջոցառման ավարտին դոկտոր Քաթինան պատասխանեց ներկաների հարցերին` ներկայացնելով «Ավրորայի» ծրագրերին աջակցելու հնարավոր ուղիները:
Նմանատիպ նյութեր
1833 դիտում
11:30 12-12-2018
Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
2855 դիտում
13:14 02-10-2018
Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների ուղերձը
Այս բաժնից
760 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
865 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
613 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին