211652_close_icon
views-count7856 դիտում article-date 09:36 05-02-2019

Ավինյանը իրենց «դաչայի» հարևանի որդուն ուզում է նախարար կարգել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլև «սև կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» և կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։ Ավինյանն անում է ամեն ինչ, որ էներգետիկայի նախարար դառնա իր «մարդը», իրենց «դաչայի» հարևանի որդին` երիտասարդ փոխնախարար Տիգրան Արզումանյանը, որին նախարարությունում «SMS Տիգրան» են ասում. վերջինս նախարարությունում ամեն տեսածի, ամեն լսածի մասին անմիջապես «էսեմես» է ուղարկում Ավինյանին: Ավինյանի կադրային բանկից են ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ԲԷՑ-ի տնօրեն Հայկ Հարությունյանը, ընդ որում, ՀՀԿ-ական, «Երևան ՋԷԿ»-ում է աշխատում նրա աները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր