211652_close_icon
views-count2586 դիտում article-date 21:52 04-02-2019

Մեսին կարող է բաց թողնել «Ռեալի» հետ խաղը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչում «Ռեալի» հետ առաջին հանդիպումը: Արգենտինացին «Վալենսիայի» հետ խաղում (2:2) ստացած վնասվածքից հետո այսօր ընդհանուր խմբում չի մարզվել: Ավելի վաղ նշվել է, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, և Մեսին այսօր պետք է մարզվի: Մեսին բաց էր թողել Իսպանիայի առաջնության առաջին կեսում «Ռեալի» հետ հանդիպումը, մինչ այդ նա կլասիկոն բաց չէր թողել 11 տարի: «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին:

Նմանատիպ նյութեր