211652_close_icon
views-count3020 դիտում article-date 18:30 04-02-2019

Էլ Կլասսիկո. Վաղաժամ եզրափակիչ Արքայական գավաթում

[url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4460653?utm_source=Spektr&utm_medium=Spektr_Media&utm_campaign=Real_Madrid_BarcelonaDesktop]TotoGaming[/url]-ը «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղի համար առաջարկել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար [url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4460653?utm_source=Spektr&utm_medium=Spektr_Media&utm_campaign=Real_Madrid_BarcelonaDesktop]անցեք հղումով[/url]։ «Սուպերկլասսիկոն» պարզապես ֆուտբոլային խաղ չէ: Դա երկու մշակույթների, քաղաքների, երկրպագուների, խաղացողների առճակատման բրենդն է: 90 րոպե աշխարհը բաժանվում է երկու մարտական ճամբարների և հանգեցնում միմյանց միջև անհաշտ դիմակայության: Անկախ այն հանգամանքից, թե մրցաշարային աղյուսակի որ հորիզոնականում են գտնվում թիմերը, և ինչ մարզավիճակում են խաղացողները.բավական է հաղթել Կլասսիկոն, որպեսզի երկրպագուները ներեն ամեն ինչ: Այս հանդիպումը կդառնար եզրափակչի զարդարանքը, սակայն վիճակահանությունը նրանց միմյանց դեմ հանեց կիսաեզրափակիչ փուլում: Իսպանիայի գավաթի պատմության մեջ սա կլինի թիմերի 33-րդ դիմակայությունը. 14 անգամ հաղթել են «Սերուցքայինները» , 12 հանդիպում հաղթանակով են ավարտել «Կապտանռնագույնները», 7 հանդիպում ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Վերջին անգամ Իսպանիայի գավաթի մրցաշարում երկրի երկու ուժեղագույն թիմերը հանդիպել են 2014թ-ին` եզրափակչում, որտեղ հաղթանակի է հասել Մադրիդի «Ռեալը»: Այդ հաղթանակից հետո հինգ տարվա ընթացքում «Արքայական» ակումբն առաջին անգամ է դուրս գալիս Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլ, մինչդեռ «Բարսելոնան» վերջին քառամյակի անփոփոխ գավաթակիրն է: 2019թ-ի առաջին էլ Կլասսիկոն կընդունի «Նոու Կամպ» մարզադաշտը, որտեղ «Բարսելոնան» կայուն է, վստահ է և պարզապես ուժեղ է ցանկացած մրցակցից: Հենց սեփական խաղադաշտի գործոնն էլ դիմակայությունից առաջ առավելություն է տալիս [url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4460653?utm_source=Spektr&utm_medium=Spektr_Media&utm_campaign=Real_Madrid_BarcelonaDesktop]«Կատալոնական»[/url] ակումբին, ով ներկա դրությամբ հիանալի մարզավիճակում է գտնվում: Չնայած վերջին 4 հաղթանակներին` «Ռեալը» շարունակում է խոցելի լինել պաշտպանությունում: Ակնկալվում է, որ կլինի գոլառատ հանդիպում՝ համեմված «Սուպերկլասիկոյին» բնորոշ երևույթներով, ինչպիսիք են Լեո Մեսսիի գոլը, Սերխիո Ռամոսի բազմագույն քարտերը… բազմաթիվ անկյունային և տուգանային հարվածները: [url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4460653?utm_source=Spektr&utm_medium=Spektr_Media&utm_campaign=Real_Madrid_BarcelonaDesktop]TotoGaming[/url]-ի տրամաբանական գործակիցներին կարող եք ծանոթանալ [url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4460653?utm_source=Spektr&utm_medium=Spektr_Media&utm_campaign=Real_Madrid_BarcelonaDesktop]այստեղ[/url] Երկու թիմերն էլ հանդիպմանը կմոտենան կորուստներով. «Բարսելոնայի» կազմում վնասվածքի պատճառով չեն խաղա Ումտիտին և Դեմբելեն, Ռեալի կազմում կբացակայի Վարանը: Սա նաև առաջին Կլասսիկոն է երկու ակումբների գլխավոր մարզիչների միջև. Հիշեցնենք, որ Սանտիագո Սոլարին «Ռեալը» գլխավորեց հենց «Բարսելոնայից» կրած խայտառակ պարտությունից հետո: Սպասվում է, որ արգենտինացի մարզիչը խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը. Կուրտուա, Ռամոս, Նաչո, Կարվախալ, Մարսելո, Կրոոս, Մոդրիչ, Կազեմիրո, Բեյլ, Բենզեմա, Վինիսիուս: Էռնեստո Վալվերդեի մեկնարկային 11 խաղացողները հավանաբար կլինեն Տեր Շտեգենը,Սեմեդուն, Պիկեն, Ռակիտիչը,Կոուտինյոն, Սուարեսը, Մեսսին, Ալբան, Բուսկետսը, Արթուրը և Լանգլեն: Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բարսելոնա-Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին ժամը 00.00-ին, պատասխան խաղը կկայանա փետրվարի 13-ին:

Նմանատիպ նյութեր