211652_close_icon
views-count1940 դիտում article-date 14:57 04-02-2019

Դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի նախագահին

Փետրվարի 1-ին, Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սրիսենային (Maithripala Sirisena)։ Պաշտոնական արարողությունից հետո դեսպան Մարտիրոսյանը Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունում քննարկում ունեցավ երկկողմ միջպետական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։ Հատկապես կարևորվեցին Հայաստանի և Շրի Լանկայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը։

Նմանատիպ նյութեր