211652_close_icon
views-count8397 դիտում article-date 23:45 03-02-2019

Իմաստուն պատասխան Գերմանիայից վերադարձած երիտասարդին, որը կոչ է անում դրսում ապրող հայերին չվերադառնալ հայրենիք

Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Դանիելյանն իր էջում գրել է. «Մի երիտասարդ կա Գերմանիայից վերադարձած, որ կոչ է անում դրսում ապրող հայերին չվերադառնալ հայրենիք, քանի որ այստեղ վարձատրվելու են 80 հազար դրամ ընդամենը, ինքն էլ վերադարձել է ու չի գնահատվել։ Լրատվականների մի մեծ մասն էլ տարածել են կոչը։ Որպեսզի ուղիղ և կոպիտ չստացվի երևույթի նկատմամբ գահատականս՝ պարզապես ներկայացնում եմ իմ ամենասիրած առակը։ Արաբական աշխարհում մի չտեսնված ձի է լինում։ Երբ արաբական խալիֆը տեսնում է այս ձին, տիրոջն ասում է ցանկացած գնով պատրաստ եմ գնել ձին, բայց տերը բոլոր առաջարկներից հրաժարվում է։ Կատաղած խալիֆը իր մոտ է կանչում բոլոր ավազակներին և չափազանց մեծ գումար խոստանում այդ ձին ցանկացած գնով իր մոտ բերելու համար։ Մի օր ձիու տերը երբ ձիով տեղ էր գնում, տեսնում է մի մարդ է անօգնական ընկած ճանապարհին, իջնում է, մոտենում որ օգնություն ցույց տա, հանկարծակի այս մարդը, որ ավազակներից մեկն էր, գետնից բարձրանում է և արագ թամբում ձին։ Հեռանալուց ասում է, զարմանալի է, այսչափ հեշտ էր այս ձին գողանալը, բայց խալիֆը այնքան մեծ գումար էր խոստացել։ Ձիու տերն ասում է, մի խնդրանք ունեմ, դեմ չեմ, դու ճարպիկ գտնվեցիր, ձին տար խալիֆին, բայց խոստացիր, որ ոչ մեկին չես ասի, թե ինչպես գողացար ձին, ասա որ թակարդի մեջ ես գցել ձին, ինձ հարվածել ես գցել ձիուց, ցանկացած այլ բան, բայց միայն ոչ ճիշտը։ Երբ ավազակը հարցնում է ինչու, ձիու արդեն նախկին տերը պատասխանում է. «Եթե մարդիկ իմացան այս պատմությունը, այլևս ոչ ոք օգնություն ցույց չի տա ճանապարհին անօգնական ընկածներին»։ Լսելով պատասխանը՝ ավազակը վերադարձնում է ձին ու հեռանում...»:

Նմանատիպ նյութեր