211652_close_icon
views-count26340 դիտում article-date 18:42 03-02-2019

Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Վահագն Մելքոնյանի վարած Toyota մակնիշի 07 GM 707 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Բոսինյանի վարած Mercedes մակնիշի 35 RR 904 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Բոսինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակ ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչ Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր