211652_close_icon
views-count55445 դիտում article-date 12:37 03-02-2019

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Lada Priora-ն. վարորդներին ու վիրավորին առաջինը օգնության են հասել «Հին թոնրատուն» սննդի կետի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Լենինգրադյան փողոց-Նոյ թաղամաս տանող ճանապարհահատվածում բախվել են Mercedes մակնիշի 07 OQ 007 համարանիշի և Lada Priora մակնիշի 35 XG 645 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպք վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Հին թոնրատուն» սննդի կետի աշխատակիցները, ովքեր մինչև շտապօգնության ժամանումը, առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորին: Հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր