211652_close_icon
views-count4493 դիտում article-date 20:29 01-02-2019

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանին պատկանող հացի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Բերդ): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Իսկ ՏՈՒԿԱՍԱ ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասերին (ք. Երևան) և անհատ ձեռնարկատեր Մարատ Մաճկալյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությանը (Արարատի մարզ, գ. Այնթապ) թույլատրվել է վերսկսել գործունեությունը, քանի որ նշված տնտեսվարողները սահմանված ժամկետներում կատարել են Տեսչական մարմնի կողմից տրված բոլոր հանձնարարականները: [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր