211652_close_icon
views-count2161 դիտում article-date 10:52 01-02-2019

Տնտեսա­կան հեղափոխությունն առայժմ հիմնված է թավշյա հեղափոխության վրա․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատ­րյանը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխու­թյունն արդեն սկսված է: Առայժմ, իհարկե, հանրությու­նը ոչ միայն չի զգում, այլ նաև գործնականում չի տեսնում այդ հեղափոխության քայլերը: Իհարկե, կառավարությունն արել է տնտեսական մի շարք քայլեր, որոնք պահանջված են հանրության շրջանում, որոնք պահանջված են տնտեսական տեսանկյունից, սակայն, միևնույն ժամանակ, կատարվել են նաև քայլեր, որոնք, մեղմ ասած, հակահեղափոխական են իրենց տրամաբանությամբ: Օրինակ՝ ներկայացվել է Հարկային նոր օրենսգիրք, որն ան­գամ կառավարությանը մերձ պաշտոնյաներից շատերն են գնահատում ամենևին ոչ հե­ղափոխական և ամենևին ոչ տնտեսական հեղափոխության գրավական: Իսկ Հարկային օրենսդրությունը, ըստ էու­թյան, տնտեսական զարգաց­ման հիմնասյուներից մեկն է: Չի կարող լինել հարաբերա­կան հիմնասյուն, երբ օրենսգրքում առկա են մի կողմից իս­կապես լավ, սպասված նախաձեռնություններ, մյուս կողմից՝ նաև քայլեր, որոնք անգամ կարող են ենթադրել նույնիսկ նախկին իշխանության շրջա­նում կայացված դրական որո­շումների հետշրջում: Օրենսգիրքը, իհարկե, դեռ պետք է անցնի հանրային և խորհրդարանական քննար­կումների փուլ, բայց արդեն իսկ առաջին ազդակների հա­րաբերականությունը ամենևին լավ նախադրյալ չէ հետա­գա վերափոխումների համար: Արգելակ չէ իհարկե, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանը ժամանակ չունի և պետք է էֆեկտիվություն ոչ միայն րոպե առ րոպե, այլ վայրկյան առ վայրկյան, հնարավորինս պետք է խուսափել հանրու­թյան սպասումներում հարա­բերականություն առաջացնե­լուց: Ըստ էության, տնտեսա­կան հեղափոխությունը առայժմ հիմնված է թավշյա հեղափոխության վրա, և տեղի չի ունենում հակառակը: Իսկ ռազմավարական խնդիրը, իհարկե, այն է, որ թավշյա հե­ղափոխությունն այլևս պետք է աստիճանաբար ավելի ու ավե­լի նկատելիորեն հենվի, պահ­վի տնտեսական հեղափոխու­թյան վրա: Այսինքն՝ թավշյա հեղափո­խությունն ունի տնտեսական հենարանի խնդիր, հակառակ դեպքում այն կորցնելու է իր սոցիալական հենարանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր